Մշակույթ

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության և գալա համերգի հանդիսավոր արարողությանը: 

Միջոցառման շրջանակում հայտարարվել են մրցանակակիրների անունները, որոնք պարգևատրվել են  «Մեծ մրցանակով» և «Հատուկ մրցանակով»:

Փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հունիսի 9-30-ը: Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի 150-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների 8-20 տարեկան շուրջ 1500 աշակերտ։

Փառատոնին օնլայն ձևաչափով մասնակցության հայտեր էին ներկայացրել նաև ՌԴ և ԱՄՆ հաստատություններից։ Ժյուրիի կազմում էին Հայաստանի երաժշտարվեստի ոլորտի ճանաչված և հայտնի ներկայացուցիչներ, վաստակավոր արտիստներ, մանկավարժներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում