Ալիևը փոխել է հռետորաբանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըփոխել է հռետորաբանությունը: Դեռևս մի քանի օր առաջ բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջ քաշող Ալիևն արդեն սկսել է խոսել բանակցություններին վերադառնալու մտադրությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա, խոսելով ռուսական «Առաջին ալիքի» եթերում, նշել է, որ մտադիր է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների փուլի ավարտից հետո: «Երբ ավարտվի ռազմական դիմակայման փուլը, մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ: Ի դեպ, Ադրբեջանը մարտական գործողությունների ամենասկզբում էլ ասել է, որ մենք բանակցային գործընթացից դուրս չենք գալիս, մենք ակնկալում ենք քաղաքական լուծում»,-նշել է նա:

Ակնհայտ է, որ հայկական զինված ուժերի ջախջախիչ հաջողություններից հետո Ադրբեջանի նախագահը վերանայել է իր մոտեցումները: Նախապայմանների առաջքաշման նրա հայտարարություններից հետո միջազգային հանրությունը ևս ակտիվացրեց կոչերը՝ ռազմական գործողությունների անհապաղ և առանց նախապայմանների դադարեցման մասին: Դրան էր ուղղված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան