Քաղաքականություն

ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:

Պաշտոնյան ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը համարում է պատերազմի անհապաղ դադարեցումը և քաղաքական բանակցությունը:

«Իրանի սահմանների կատարյալ անվտանգության պահպանումը Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունն է, և այս հարցով Թեհրանը որևէ երկրի համար բացառություն չի անելու»,- շեշտել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում