ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության, որն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ քաղաքացիները կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Սոցիալական և առողջապահական երաշխիքների և արտոնությունների, դրանք ստանալու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաև դիմում-բողոքների և առաջարկությունների համար անհրաժեշտ է դիմել Սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Գլխավոր վարչության առաջին հարկում (մուտքը՝ աջ կողմից):

Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28-10-80, էլ. փոստ՝ martin.mkrtchyan@mil.am

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի և տեղեկանքների, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման և հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին:

Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ aleksandr.hovsepyan@mil.am

Երկարամյա ծառայության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման և կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:

Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ ashot.petrosyan@mil.am

Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակա­րանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին և բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:

Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ soc.bnakbajin@mil.am; vahram.harutyunyan@mil.am

Ուշադրություն

Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, հերթերից և կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք նախքան ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն այցելելը զանգահարել նշված հեռախոսահամարներով և ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա և ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին