Միջազգային

 Բրիտանացիները գնահատել են Ռուսաստանի ռազմական փառատոնը

2 րոպեի ընթերցում

 Բրիտանացիները գնահատել են Ռուսաստանի ռազմական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Daily Mail հրատարակությունը տեղեկագիր Է հրապարակել «Սպասկայա աշտարակ» ռազմա-երաժշտական փառատոնի մասին, որն անցկացվել Է մերձմոսկովյան Կուբինկայում: Ընթերցողները դրականորեն են գնահատել հրավառությունների գեղեցկությունը եւ միջոցառումների մասշտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խիզախ Ռուսաստան: Այնուհետեւ պետք Է ասել. «Ես Էլ եմ ցանկանում,-գրել Է The Lioness Rampant-ը:

«Եթե մի կողմ թողնենք քաղաքականությունը, ապա դա բավական լավ Է»,-նշել Է Yabba_Dabba_Dooo-ն: «Դա տպավորություն Է գործում»,-խոստովանել Է Turtle88-ը:

Ցուցադրական համերգի մասնակիցները հրապարակում ելույթ են ունեցել Զինված ուժերի գլխավոր տաճարի առջեւ:

«Սպասկայա աշտարակ» ռազմա-երաժշտական միջազգային փառատոնը պետությունների ղեկավարների պատվավոր պահակախմբի ստորաբաժանումների եւ ռուսաստանյան ու արտասահմանյան զինվորական նվագախմբերի կոլեկտիվների շքերթ Է:

Փառատոնը համադրում Է ռազմական, դասական, ժողովրդական եւ Էստրադային երաժշտությունը, զինվորական նվագախմբերի եւ պարային շոուների շքերթային ցուցադրաքայլքը, զենքով ցուցադրական ելույթները, լազերային եւ հրատեխնիկական Էֆեկտները:

2020 թվականին «Սպասկայա աշտարակ» փառատոնը պետք Է անցկացվեր օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը:

Պլանավորվել Էր, որ փառատոնի մասնակիցները կդառնան ռուսաստանյան այն կոլեկտիվները, որոնք ներկայացնում են Ռուսաստանի գրեթե բոլոր ուժային գերատեսչությունները:

Սակայն, խուսափելով Մոսկվայում համաճարակաբանական իրադրության վատթարացումից, փառատոնը չեղարկվել Է: Նշվում Է, որ այն տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում