Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին  սպասվում է  առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում