Ամառը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ․ 100 միջոցառում՝ ավելի քան 42 000 դիտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Հայաստանում COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում «Ամառային արձակուրդները գրադարանի հետ» խորագրի ներքո ամառվա ընթացքում իրականացրել է մշակութային-կրթական առցանց 12 տարաբնույթ ծրագիր։ Գրադարանի ֆեյսբուքյան էջում արդեն իսկ հրապարակվել է շուրջ 100 առցանց հանդիպում, քննարկում ու տեսանյութ, որոնք ուղեկցվել են նաև ուսուցողական, ինտելեկտուալ, լեզվական խաղերով ու առաջադրանքներով, ուսուցողական մուլտֆիլմերի դիտումներով:

Գրքի առցանց քննարկում-ֆլեշմոբերը, «Ուզում եմ իմանալ», «Աշխարհի շուրջ», «Հմուտ ձեռքեր» տեսահոլովակները, «Հետաքրքիր փաստեր շրջակա միջավայրի մասին» և այլ թեմատիկ շարքեր ապահովել են ավելի քան 50 հազար դիտում։ Գրադարանի ամառային նախաձեռնության նպատակն էր ապահովել տարբեր տարիքային խմբերի երեխաների կրթամշակութային ներգրավվածությունը մեկուսացման օրերին՝ կարևորելով վերջիններիս մշակութային կյանքին մասնակցության և մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը: Կրթամշակութային, ուսուցողական և ճանաչողական միջոցառումները նպաստել են երեխաների հետաքրքրաշարժ ու բազմակողմանի ամառային հանգստի կազմակերպմանն ու գիտելիքների հարստացմանը:

Մարտի 15-ից հետո գրադարանն անցել էր հեռավար աշխատանքների, և մինչ այդ գրադարանի սրահներում իրականացվող կրթամշակութային նախաձեռնություններն ու միջոցառումները տեղափոխվել էին առցանց հարթակ: Համացանցային տիրույթում իրականացվել են բազմաբովանդակ կրթական և մշակութային ծրագրեր` Մանկապատանեկան գրքի և երաժշտության, Ազգային գրադարանային շաբաթները, արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը, արաբական գրականության, Ֆրանկոֆոնիայի օրերը, մայիսյան հաղթանակներին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված ուսուցողական և ճանաչողական միջոցառումներ՝ գրադարանի կողմից պատրաստված գիտահանրամատչելի տեսանյութերով և առաջադրանքներով:

Մարտի 15-ից մինչ այսօր առցանց հարթակում հրապարակված շուրջ 800 ճանաչողական-ժամանցային նյութերը տեսել է 2 միլիոնից ավելի, հավանել` շուրջ 65 հազար 700, դրանցով կիսվել` 12 հազար 400-ից ավելի օգտատեր. հրապարակումների դիտումների թիվը գերազանցել է 570 հազարը: Ընդգծենք, որ կատարված ախխատանքի արդյունքում ավելի քան երկու անգամ ավելացել է գրադարանի ֆեյսբուքյան էջի հետևորդների և հավանումների քանակը: Այսպես` մինչև մարտի 15-ը էջն ունեցել է 7807 հետևորդ և 7705 հավանում, իսկ արդեն օգոստոսի վերջի դրությամբ համապատասխանաբար`16480 և 15602:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այլևս բաց է ընթերցասեր հանրության համար, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանվել է որոշակի կանոնակարգ գրադարան այցելելու, գրադարանի ծառայություններից օգտվելու համար։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում