1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: