Հասարակական

Հայաստանում եղանակն օգոստոսի 18-20-ը կտաքանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակն օգոստոսի 18-20-ը կտաքանա
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում