Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում օգոստոսի 9-իցերեկը, 10-14-նսպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский