Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց

«Նիկարմ» ֆուտբոլային ակումբ

«Միկա» ֆուտբոլային ակումբ

Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց

«Օնոր» երիտասարդական սպորտային դպրոց

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ

Մարտունի քաղաքի սպորտային դպրոց

GOALS – Girls of Armenia Leadership soccer

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգերի վերլուծության ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապ կհաստատեն վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների հավաքագրման, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջնական եզրակացություն։

Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը