Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկը կտրվի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»

«Նոա»-«Շիրակ»

«Արարատ»-«Փյունիկ»

«Ուրարտու»-«Լոռի»

«Վան»-«Գանձասար-Կապան»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Սևան»-«Ուրարտու-2»

«Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»

«Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա»

«Նորավանք»-ԲԿՄԱ

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր,«Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն