Հայաստանի ֆուտբոլի Մ19 թիմի գլխավոր մարզիչը միջազգային խաղի անցկացման հույս է հայտնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ19 տարեկանների գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ խոսել է հավաքի ընթացքի մասին:

«Երկար դադարից հետո առաջին հավաքն ենք անցկացնում: Հավաքը երեք օր կտևի: Օրը երկու մարզում ենք անցկացնում: Ընկերական խաղ էլ կունենանք: Հիմնական կազմի 6 ֆուտբոլիստներ չկան, քանի որ բանակում են: Հավաքին մասնակցում են այն ֆուտբոլիստները, որոնք այս օրերին Հայաստանում են խաղում: Ուրախ ենք, որ կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են բարձրագույն խմբում: Հույս ունեմ, որ կկարողանանք միջազգային խաղ անցկացնել, թեպետ շատ բարդ է»,-ասել է նա:

Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի«Նոա» ակումբի հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմեկնարկի 11։00-ին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ