Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով և նույնքան կնվազի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով և նույնքան կնվազի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հուլիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով կնվազի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-30-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում