Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանն այցելել են ոստիկանության կրթահամալիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 22-ին այցելել են ոստիկանության կրթահամալիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի, կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի և պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ` Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը ծանոթացան նոր ստեղծվելիք պարեկային ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին։ Հյուրերը զրուցեցին դիմորդների հետ, ծանոթացան հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը։ Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը շրջեցին կրթահամալիրի տարածքում, եղան հրաձգարանում, քննարկեցին պարեկային ծառայության ստեղծմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան