Տնտեսություն

Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը»

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը»

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հարկային «տեռոր» չկա, իսկ վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Մասնավորապես, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։ 

«Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,-եզրափակեց Բադասյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում