Տնտեսություն

Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ,4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի սեպտեմբեր ամսին հայտարարագրվել է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,9 տոկոսով ավելի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հարկ վճարողների կողմից 2024 թվականի սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 հազար 491-ով կամ 5,9 տոկոսով»,- հայտնեց Բադասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում