Տնտեսություն

Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը վարկառուներին վերադարձրել է 67 մլրդ դրամի եկամտահարկի գումար

1 րոպեի ընթերցում

Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը վարկառուներին վերադարձրել է 67 մլրդ դրամի եկամտահարկի գումար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը 2024 թ․ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին վերադարձրել է 67 մլրդ դրամ եկամտային հարկի գումար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Վարկառուներին և համավարկառուներին վերադարձվածի մասով թիվն այս պահին 67 մլրդ դրամ է»,–ասաց Բադասյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում