Տնտեսություն

ՊԵԿ նախագահն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքեր ստեղծելու և  գործակցությունն ընդլայնելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ՊԵԿ-ում ակադեմիական առաջընթացի խթանմանը, մասնավորապես, մաքսային և հարկային աշխատակիցների գիտելիքների զարգացմանը և հմտությունների կատարելագործմանը։

Անդրադառնալով կողմերի միջև համագործակցությանը՝ Սալվա Նակուզին առանձնացրել է գործակցության  շրջանակն ընդլայնելու հնարավորությունները և կարևորել արդյունավետ փոխգործակցությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը կիրականացնեն գործուն քայլեր կոմիտեի աշխատակիցների և համալսարանի  ուսանողների կարողությունների զարգացման ուղղությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում