Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում 151 խնամվող շահառուից 55-ի թեստի պատասխանը դրական է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեստը դրական է նաև 12 աշխատակցի մոտ: Կենտրոնից 37 հոգի հոսպիտալացվել է, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։ Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում, իսկ հուլիսի 6-ին մահվան մեկ դեպք է արձանագրվել։ Մահացածը բուժում էր ստանում Սպիտակում՝ 90-ն անց շահառուն, Կորոնավիրուսից բացի, ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ: Այս պահին վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոցային բուժման: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում: «Այս պահին կենտրոնում իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի մասնագետների հետ, այդ թվում մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ մեկուսացվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է»,- նշեց կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը:

«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարվեց դեռ անցած տարեվերջին և վերակազմավորվեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի, որի ծռայությունները մատուցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար