Սպորտ

«Ալաշկերտ-աղջիկները»` Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ-աղջիկները»` Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի «Ալաշկերտ-աղջիկներ» - «Շիրակ-Հոմենմեն» եզրափակիչ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաղթելով 4:0 հաշվով` «Ալաշկերտ-աղջիկները» վաղաժամ հռչակվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն: Խաղից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ մասնակից թիմերին շնորհվեցին մեդալներ, «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբին հանձնվեց չեմպիոնական գավաթը, իսկ «Լավագույն ռմբարկու» մրցանակին արժանացավ «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբի կիսապաշտպան Անի Ղուկասյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում