ՈՒԵՖԱ-ն հստակեցրել է միջազգային մի շարք մրցաշարերի ժամկետները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլն ընթացքի մեջ է։ Դեռևս չանցկացված խաղերը կկայանան 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում և մրցելու է Շվեդիայի (2 անգամ), Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2022թվականի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ փուլում մրցելու է Բուլղարիայի ընտրանու դեմ։

Եվրոպայի Մ-19 առաջնության՝ՈՒԵՖԱ Ազգերի լիգային նմանվողնոր ձևաչափով որակավորման փուլը հետաձգվել է։ Հետևաբար, 2021/2022 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը կկայանա նախկին ձևաչափով։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկված է որակավորման 11-րդ խմբում, որտեղ մրցելու է Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի ժամկետները չեն փոփոխվել: Հանդիպումները կկայանան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հայասանի Մ-17 հավաքականն ընդգրկված է որակավորման 12-րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Դանիայի և Լատվիայի Մ-17 հավաքականների հետ։

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից (Նախնական փուլ` օգոստոսի 8 և 11, որակավորման առաջին փուլ` օգոստոսի 18/19, որակավորման երկրորդ փուլ` օգոստոսի 25/26, որակավորման երրորդ փուլ` սեպտեմբերի 15/16, փլեյ-օֆֆ` սեպտեմբերի 22/23 և 29/30, խմբային փուլ` հոկտեմբերի 20/21 և 27/28, նոյեմբերի 3/4 և 24/25, դեկտեմբերի 1/2 և 8/9):

Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի արդյունքում հայկական 3 ակումբ հնարավորություն կստանա մասնակցել առաջնությանը (Նախնական փուլ` օգոստոսի 20, որակավորման առաջին փուլ` օգոստոսի 27, որակավորման երկրորդ փուլ` սեպտեմբերի 17, որակավորման երրորդ փուլ` սեպտեմբերի 24, փլեյ-օֆֆ` հոկտեմբերի 1, խմբային փուլ` հոկտեմբերի 22 և 29, նոյեմբերի 5 և 26, դեկտեմբերի 3 և 10):

Եվ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգա 2020/2021 մրցաշրջանի որակավորման փուլի մինի-մրցաշարերը կկայանան 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ը։ Առաջնությանը կմասնակցի Հայաստանի կանանց ֆուտբոլի Ա լիգայի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը։

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց նաև ֆուտբոլային հանդիպումները հանդիսականներով անցկացնելու հարցը։ Որոշվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել հուլիս ամսին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել