ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում ծառայություն չանցնելու հարցերին:

«Այո՛, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը, հորդորելով իր նշանակման հետ կապված հարցերն ուղղել վարչապետին:

«Միայն կարող եմ ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իմ աշխատանքի ընթացքին հետևելը»,- ասաց նա:

Անդրադառնալով իր` բանակում չծառայելու մասին հրապարակումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Ես բանակում չեմ ծառայել, ու առհասարակ չծառայելու մասին լուրերը մամուլում խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»:

Հայերեն

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս