Աշխարհ

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Շոտլանդիան առնվազն մեկ տարի չի հաստատի արհեստական ​​բանականության (ԱԲ) համար նախատեսված գերհզոր տվյալների կենտրոնների կառուցումը, մինչև որ մշակվեն նոր ազգային կանոնակարգեր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Շոտլանդիայի խորհրդարանն ընդունած բանաձևով փաստում է, որ ԱԲ տվյալների կենտրոնների վերաբերյալ նախագծման կամ թույլտվությունների տրամադրման որևէ որոշում չպետք է կայացվի, քանի դեռ կառավարությունը չի հրապարակել ազգային ուղեցույցները, որոնց ներկայացումն ակնկալվում է առաջիկա 12 ամիսների ընթացքում։

Տվյալների կենտրոններն ապահովում են ԱԲ համակարգերի ուսուցման և շահագործման համար անհրաժեշտ հաշվողական հզորությունը, սակայն դրանք կարող են սպառել հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա և ջուր, ինչն աճող մտահոգությունների տեղիք է տալիս։ Կասկածներ են հնչում առ այն, թե արդյոք Շոտլանդիայի էներգետիկ ցանցը կկարողանա բավարարել պահանջարկի կտրուկ աճը, ինչպես նաև մտահոգություններ կան նոր օբյեկտների՝ ածխածնային արտանետումների և տեղական համայնքների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։

Բացի այդ, Շոտլանդիայի կառավարությունը պարտադիր է դարձրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը 50 ՄՎտ-ից ավելի հզորություն ունեցող տվյալների բոլոր նոր կենտրոնների համար։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում