Մոսկովյան հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 100 տարեկանից բարձր երկու կին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժումեն անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ,խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակըերբեմնհասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կինբուժման հաջող ընթացք ենունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:

Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են