Սպորտ

Նպատակս է Հայաստանի թիմի հետ Քաթարի ԱԱ-ին մասնակցել. Կապառոս

1 րոպեի ընթերցում

Նպատակս է Հայաստանի թիմի հետ Քաթարի ԱԱ-ին մասնակցել. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նպատակ ունի ՀՀ ընտրանու հետ հաղթահարել Մունդիալի որակավորման փուլի արգելքը:

«Ես անհամբեր եմ, թե երբ նորից կլինեմ Հայաստանում: Հայաստանի թիմի հետ իմ հաջողության հասնել գրավականը Խինես Մելենդեսն է: Նրան շատ վաղուց եմ ճանաչում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքերը փոխանցում է Sport-ը: Իսպանացի մասնագետի խոսքով` ինքը թիմ կառուցող մարզիչներից է և իրեն դուր է գալիս Հայաստանի ընտրանին:

«Նպատակս է Հայաստանի թիմի հետ Քաթարի ԱԱ-ին մասնակցել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և, հատկապես, «Սևիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում