Արայիկ Հարությունյանի հորդորով Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել և իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:

Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»,- գրել է Հարությունյանը։

Մարտի 18-ին նախընտրական քարոզչության ժամանակ Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետը փակել էր ճանապարհը և խոչընդոտել մի խումբ անձանց մուտքը քաղաք։ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անընդունելի էր համարել համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք, իր խոսքով, հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման:

Հայերեն

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ