Հասարակական

Հայաստանում եղանակը կտաքանա 2-4 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կտաքանա 2-4 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, մայիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի, 4-ի և 5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, մայիսի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում