ՊՍԺ-ն չի ուզում Մբապեին վաճառել հենց «Ռեալ»-ին 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն չի ուզում հարձակվող Կիլիան Մբապեին վաճառել Մադրիդի «Ռեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի՝ Ֆրանսիայի գործող չեմպիոնը նույնիսկ պատրաստ է 2022 թվականին Մբապեին անվճար բաց թողնել, քան նրան վաճառել հենց «արքայական ակումբ»-ին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կընկնեն, և նման դեպքում փարիզյան ակումբը մտադիր է պահպանել Նեյմարին և Մբապեին:ՊՍԺ­ի ղեկավարությունը հույս ունի,որ Նեյմարը և Մբապեն Փարիզում կմնան ևս մեկ մրցաշրջան:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում