Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Այս նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, համաձայն որոնց` դեղերի դեղերի` դրոշմապիտակով դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը»,- հայտնել էր Ասոյանը։

Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրաշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։

«Առաջարկում ենք կարգավորել այս խնդիրը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն դեղերի շրջանառության շուկայում»,- ասել էր Արթուր Ասոյանը։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 103 «կողմ» ձայնով։

Նորայր Շողիկյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա