«Փյունիկ»-ում իմ պայմանագիրն առանց պատճառի խզվել էր. Մանուչարյանը՝ նախկին թիմի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը Էդգար Մանուչարյանը նախկին ակումբի հետ կապված տարաձայնությունները բացահայտող հայտարարություն է արել:

«Անցած տարի «Փյունիկ» ակումբի ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ես հեռացել եմ ակումբից։ Իրականում ես չէի հեռացել, այլ պայմանագիրս առանց հիմնավոր դրդապատճառի ժամանակից շուտ խզվել էր։ WhatsApp-ով ստացա ծանուցում, որ ակումբն ինձ հետ ուղղակի լուծարում է գործող պայմանագիրս՝ պարտավորվելով հետագայում տալ չնչին փոխհատուցում։ Ես հակադարձ ծանուցումներ կատարեցի և փորձեցի խոսել ղեկավարության հետ, բայց անպատասխան և անարդյունք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինստագրամի իր էջում գրել է Մանուչարյանը:

Վերջինս պարզաբանում է, որ «Փյունիկ»-ի որոշումը բողոքարկել է ՀՖՖ «Վեճերի լուծման պալատ»-ում, որն էլ վերջերս հրապարակել է որոշում, ըստ որի ակումբն իր գործողություններով առանց հիմնավոր դրդապատճառի է լուծել պայմանագիրը և պարտավորվել է ֆուտբոլիստին վճարել հասանելիք ամբողջ փոխհատուցումը, որը կստանա մինչև պայմանագրի ավարտը:

«Երեկ փոխհատուցման առաջին մասի վճարման օրն էր (ի դեպ մինչև հիմա փոխհատուցումը չեմ ստացել), բայց այս անգամ տարբեր միջնորդներից ստանում եմ զանգեր և առաջարկներ, որ իբր հրաժարվեմ գումարներից և ստանամ ավելի քիչ գումար սույն վեճը վերջնական լուծելու և հարցը «խաղաղ» լուծելու համար։ Բնականաբար նման գործարքի չգնացի, քանի որ ունեմ օրենքով իրավասու մարմնի որոշում և ակտ, որով արդեն որոշված է վճարման ենթակա գումարը, իսկ առաջարկն էլ «խելամիտ» չէր և ուշացած, չնայած որ հույս ունեի որ կլսեմ ողջամիտ և խելքին մոտ ինչ-որ բան: Մեր ակումբները և դրանց կառույցները պետք է ղեկավարվեն միայն պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, իսկ իրենց ֆուտբոլային գործունեությունը պետք է լինի միայն ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման և առաջընթացի, այլ ոչ թե սեփական շահերով շարժվող բիզնեսը»,-գրել է կիսապաշտպանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում