Սպորտ

«Ալաշկերտ»-ը հերքում է լուրերն այն մասին, թե լքում է Հայաստանի առաջնությունը  

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը հերքում է լուրերն այն մասին, թե լքում է Հայաստանի առաջնությունը  

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է լուրերն այն մասին, որ ակումբը կարող է լքել առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեջբերում է թիմի նախագահի` Բագրատ Նավոյանի խոսքը. «Կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն գրեթե բոլորը` անհատներից մինչև հզոր պետություններ: «Ալաշկերտը» մեծ պատասխանատվությամբ է պատրաստվելու առաջնության վերսկսմանը: Ունենք հզոր թիմ, և մեր միակ նպատակն անփոփոխ է` պայքարելու ենք չեմպիոնության համար»:

Նավոյանը շեշտել է նաև, որ Բարձրագույն խմբի առաջին վեց ակումբների ղեկավարների հետ քննարկումից հետո նա հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ` ներկայացնելով իրավիճակը: «ՀՖՖ-ն մշտական կապի մեջ է նաև ՀՀ պարետատան հետ, և, հուսով եմ, շուտով Պարետի թույլտվությամբ կկարողանանք վերսկսել մարզումները»,-եզրափակել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը հետաձգվեցին մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե մրցաշրջանը երբ կվերսկսվի:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում