ՀՖՖ մարզային ներկայացուցիչները հեռահար քննարկում են ունեցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի և Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հեռավար քննարկում ֆեդերացիայի մարզային ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մոտ 4 ժամ տևած տեսակապի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ու խնդիրներ, մասնավորապես, ՀՀ տարածքում արտակարգ դրության չեղարկումից հետո մի շարք մարզային մանկապատանեկան մրցաշարերի վերսկսելու հնարավոր սցենարները և ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված կոնկրետ գործողությունները։

Դպրոցներում ֆուտբոլ առարկայի դասավանդման ընթացքում ի հայտ են եկել վերանայման ենթակա որոշ հարցեր, որոնք այսուհետ կլինեն ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ուշադրության կենտրոնում։

Անդրադարձ է կատարվել մարզչական կրթության խնդրին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՖՖ կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցող մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի։ Քննարկվել է մարզիչների հնարավոր վերապատրաստումների հարցը։ Մարզիչները պետք է ստանան համապատասխան կրթություն, ինչը պատանի ֆուտբոլիստների զարգացումն ապահովելու ամենակարևոր երաշխիքն է։

ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի և Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի ներկայացուցիչները քննարկումների արդյունքում որոշել են նպաստել նաեւ սելեկցիոն աշխատանքներին՝ մարզային թիմերի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին պատանեկան հավաքականների մարզիչներին ներկայացնելու առումով։

Մարզային ներկայացուցիչների ուշադրությանն է հրավիրվել այն հանգամանքը, որ որոշ ոչ պաշտոնական մրցաշարերում երեխաները խաղում են տարիքին անհամապատասխան ստանդարտներով, ինչը չի նպաստում երեխաների աճին ու զարգացմանը։

Այս շրջանում, չնայած ֆուտբոլային դադարին, քննարկվում են սիրողական եւ մանկապատանեկան մրցաշարերի նոր ձևաչափեր, որոնք ավելի կնպաստեն տաղանդավոր երեխաների հայտնաբերմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր ու կարեւոր մրցաշարերին պատանեկան հավաքականների մարզիչների ներկայությունն ապահովելու մասին։

Կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն նաև ՏԻՄ մարմինների հետ համագործակցությամբ՝ մանկապատանեկան եւ սիրողական մարզային թիմերին ուղղված աջակցությունը մեծացնելու ուղղությամբ։

Մարզային ներկայացուցիչներն այս շրջանում ևս շարունակում են կատարել իրենց լիազորությունները: Մասնավորապես, Շիրակի մարզում մի քանի տասնյակ երեխաների բաժանվել են գնդակներ, տրվել մարզումային անհատական ծրագրեր՝ կարանտինի ժամանակ մարզումները չդադարեցնելու համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում