Պաշտոնական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.«Հավատքն է, որ զինում է մարդու կյանքն Աստծո ներկայությամբ՝ դիմագրավելու աշխարհի փորձություններին ու փորձանքներին: Մեր ժողովրդի պատմությունը հավատքի զորությամբ ամեն տեսակ չարիք ու տագնապ հաղթահարելու պերճախոս վկայություն է:

Այս տագնապալի օրերին աղոթում ենք մեր ժողովրդի զավակների և բոլոր ընտանիքների առողջության ու անվտանգության համար: Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից: Թող Քրիստոսն իր հրաշափառ հարությամբ հեռու պահի աշխարհն ամեն տեսակ տագնապներից»:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում