Հայաստանի ֆուտբոլի մինչև 14 և մինչև 15 տարեկանների թիմերը հավաքներ կանցկացնեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի պատանեկան թիմերը ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Երևանում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը մարտի 13-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Մարզական հավաքի ընթացքում Հայաստանի Մ14 հավաքականը մարտի 15-ին ժամը 13։00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական խաղ կանցկացնի«Փյունիկ-2-05» թիմի հետ։
Հայաստանի մինչև 15 հավաքականը մարտի 15-18-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Մարզական հավաքի շրջանակում Հայաստանի Մ15 հավաքականը մարտի 18-ին ժամը 12։00-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Ուրարտու-2» թիմի հետ։