Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский