Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Լիտվայի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին վերստեղծվելուց հետո երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիտվայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղում կանանց թիմը երկրորդ անգամ մրցեց Լիտվայի հետ: Առաջին կեսին բավականին հաջող գործող Հայաստանի թիմը 24-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարալ Արթինը: Երկրորդ կեսին Լիտվան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Երկու առաջ Հայաստանի ընտրանին մրցել էր Լիտվայի հետ և զիջել նվազագույն հաշվով: