Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մարտի 1-ին ընդունել է Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամներ Սաթիկ Սեյրանյանին՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Տիգրան Հարությունյանին՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանին՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Արամ Անանյանին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն, Շահան Գանտահարեանին՝ «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, Սեւակ Հակոբեանին՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Արամ Ա Վեհափառ Հայրապետի էջից։

«Յայտնենք, որ անցեալ տարի Նորին Սրբութեան նախաձեռնութեամբ ու նախագահութեամբ հայ մամուլի համահայկական համագումար մը տեղի ունեցած էր Անթիլիասի Մայրավանքէն ներս, եւ վերոնշեալ խորհուրդը նշանակուած էր, որպէսզի աւելի յստակացնէ համագումարէն բխած առաջարկները՝ զանոնք իրականացնելու հեռանկարով: Վեհափառ Հայրապետին հետ հանդիպումը առիթ մը եղաւ արծարծելու հայ մամուլի դերակատարութեան, Հայաստան-Սփիւռք գործակցութեան, ազգային պահանջատիրութեան եւ ընդհանրապէս համահայկական բնոյթ ունեցող հարցեր, որոնց նկատմամբ Նորին Սրբութիւնը իր տեսակէտները պարզեց ներկաներուն:

Յայտնենք նաեւ, որ Խորհուրդը իր առաջին լիակատար նիստը պիտի ունենայ Անթիլիասի Մայրավանքէն ներս, յառաջիկայ երկու օրերուն ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները