ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է. փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակևընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակևընդլայնված գործընկերության համաձայնագիրն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացման հարցում: Այն մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջնահերթություններից է»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ համաձայնագիրը նոր թափ է հաղորդել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտների համար հիմք է հանդիսացել հետագա բարեփոխումներն ուրվագծելու նպատակով:

Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան:

Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը:

Նիդեռլանդները խորհրդարանի մակարդակով ևս վավերացրել է ՀԸԳՀ-ն, սակայն վերջնական վավերացման համար վավերագիրը պետք է ստորագրվի թագավորի կողմից։

Հայերեն English Русский

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր