Անփութություն չկա, սա մարտավարություն է. Ալեն Սիմոնյանը` ՍԴ-ի իրավիճակի շուրջ իրենց քայլերի  մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում տալու իրենց նախաձեռնություններում, քայլերում անփութություն չկա, դա մարտավարություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով դիտարկումներին, թե շտապողականությունը շատ է, որն անփութությունների է հանգեցնում, որ ԱԺ խորհրդի նիստերը, հետո ԱԺ նիստը հետաձգվում է, նա նշեց` անփութություն չկա, սա մարտավարություն է: «Սա մարտավարություն է, որևէ անփութության խնդիր չկա: Ինչպես ի սկզբանե որոշվել է, այնպես էլ արվել է»,-ասաց նա ու հավելեց` արվելու է մինչև վերջ:

Նա նշեց` նախագծերը ետկանչելով որևիցե արտառոց բան տեղի չունեցել՝ բացի նրանից, ինչ ԱԺ նախագահը հայտարարել է արդեն: «Հեղինակը ետ է կանչել նախագիծը, ետ կանչելու պատճառ կարող է հանդիսանալ ստորակետից սկսած մինչև որևէ բառ: Նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն: Եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ մեր հաստատած օրակարգը գոյություն չունի: Եվ օրակարգ է բերվելու նոր հարց»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց` ոմանք խոսում են այն մասին, թե 37 հոգին են ստորագրել ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագծին, մնացածը չեն միացել: «Եթե պետք լինի, ութսունութս էլ կստորագրենք: Ութսունութիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է: Որևէ գաղտնիք չկա, որ դա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար: Շատ շուտով այդ ճգնաժամը լուծվելու է»,-ասաց նա:

Նա նշեց` քաղաքական որոշում է կայացվել, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը և ընդհանուր դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից:

ԱԺ փետրվարի 6-ի նիստը չկայացավ: Իմ քայլը» խմբակցությունը ետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը: Արտահերթ նիստում պատգամավորները պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկվեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ