ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին
1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշները տարեսկզբից ի վեր աճել են 10%-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ակտիվորեն ավելացնում ենք փոխադարձ առևտուրը։ Հունվարից հուլիս այն աճել է 10%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ», - ասել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский