Ռուսաստանը կարող է վերսկսել դիզելային վառելիքի արտահանումը՝ ավելցուկի առկայության դեպքում. Նովակ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հետևում են ներքին շուկայում դիզելային վառելիքի հետ կապված իրավիճակին, Ռուսաստանը կարող է վերադառնալ վառելիքի այդ տեսակի արտահանմանն՝ ավելցուկի առկայության դեպքում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք կհետևենք դիզելային վառելիքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ելնելով առաջին հերթին ներքին շուկայի հաշվեկշռից՝ ապահովելով մեր գյուղատնտեսական արտադրողներին, մեր սպառողներին։ Մեզ համար դա առաջնահերթություն է։ Այն դեպքում, եթե լինեն ավելցուկներ, բնականաբար, մենք կդիտարկենք արտաքին շուկաներ մատակարարումների հնարավորությունը»,- ասել է նա:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը ևս մեկ ամսով երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման արգելքը։