Իրան

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

2 րոպեի ընթերցում

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Իրանը Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) համարում է տարածաշրջանային համագործակցության զարգացման համար ամենակարևոր հարթակներից մեկը, որն ունակ է բացահայտելու գործընկեր երկրների մեծ ներուժը՝ հանուն նրանց համատեղ զարգացման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի ողջույնի խոսքում՝ ուղղված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին։

«Իրանը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորագույն հարթակներից մեկը.... Մեր պատասխանատվությունն այն է, որ ներուժը վերածենք առևտրի, ներդրումների և համատեղ զարգացման», - նշել է Արեֆը. նրա ուղերձն ընթերցել է Բելառուսում Իրանի դեսպան Մոհսեն Օմիդզամանին։

Առաջին փոխնախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2025 թ. մայիսից գործող Ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը  հանրապետությանն է տրամադրել զարգացման նոր միջոցներ։ Իրանը պատրաստ է լինել ԵԱՏՄ-ի «ակտիվ, հուսալի և երկարաժամկետ գործընկերն» առևտրի ոլորտում։

Արեֆի խոսքով՝ կողմերը պետք է կենտրոնանան նաև համատեղ նախագծերի վրա էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Իրանն իր ենթակառուցվածքների և աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է հանդես գալ առանցքային տարանցիկ օղակներինց մեկը եվրասիական առևտրի համար, ընդգծել է հանրապետության առաջին փոխնախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում