Եվրոպա

Ռուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետների

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետների

Ռուսաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ որպես պատասխան միջոց՝ Մոսկվայում Հունգարիայի դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ պետք է հեռանան Ռուսաստանի տարածքից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարին հայտարարվել է վճռական բողոք Հունգարիայի իշխանությունների 2026 թ․ սեպտեմբերի 8-ի «անհիմն և բացահայտ ոչ բարեկամական» պահանջի կապակցությամբ, որ մի շարք ռուսաստանցի դիվանագետներ հեռանան երկրի տարածքից։

«Հունգարացի դիվանագետն իրազեկված է, որ որպես պատասխան միջոց Մոսկվայում Հունգարիայի դեսպանության, Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ պետք է երկշաբաթայա ժամկետում հեռանան Ռուսաստանի Դաշնության տարածքից», - հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում