Եվրոպա

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովին և նրան բողոքի նոտա հանձնել այն բանից հետո, երբ մեկ օրվա ընթացքում երեք անօդաչու թռչող սարք խախտել է Մոլդովայի օդային տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Դրանցից երկուսն ընկել և պայթել են երկրի տարածքում։ Վերջին յոթ օրվա ընթացքում երկրի օդային տարածքը խախտվել է ութ անգամ։

ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Մոլդովան խստորեն դատապարտում է ինքնիշխանության այս լուրջ խախտումը, որն ուղղակիորեն վտանգել է քաղաքացիների կյանքը։ Գերատեսչությունը նաև դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի, որը «սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»։

Ազգային բանակի օդային գործողությունների ծառայությունը սեպտեմբերի 30-ին հայտնել էր, որ տեղական ժամանակով 20:45-ին Մոլդովայի օդային տարածքում հայտնաբերվել է չարտոնված թռիչք՝ Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակումների ֆոնին։ Այնուհետև Օրհեյի շրջանի Իվանչա բնակավայրում պայթել է անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Մոլդովայի օդային տարածքն ապօրինի խախտվել է ավելի քան 80 անգամ։ Մոլդովայի իշխանությունները բազմիցս բողոքի նոտաներ են հղել Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված դեսպանին՝ ընդգծելով, որ թեև անօդաչու թռչող սարքերն ուղղակիորեն չեն թիրախավորում Մոլդովան, դրանց թռիչքի ուղիները, որոնք կապված են Ուկրաինայի վրա հարձակումների հետ, ազգային անվտանգության համար բարձր ռիսկ են ստեղծում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում