Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։

«Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր և երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում