Տարածաշրջանային

Սիրիայի հետ սահմանը հատել է Թուրքիայի 200 միավոր ռազմական տեխնիկա. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հետ սահմանը հատել է Թուրքիայի 200 միավոր ռազմական տեխնիկա. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ՝ զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվել է, որ տեխնիկայի շարասյուները գնում են Իդլիբի և Հալեպի նահանգների ուղղությամբ, ինչպես նաև՝ թուրքական ուժերի հրամանատարությունը ռազմական գոտի է հայտարարել ավտոմայրուղու այն հատվածը, որը կապում է Հալեպ և Լաթաքիա քաղաքները։

Asharq Al-Awsatթերթը հայտնել է, որ Իդլիբ նահանգի հյուսիսում տեղակայված «Քաֆր Լուսեյն» հսկիչ անցակետով սահմանը հատել է «թուրքական բանակի առնվազն 40 տանկ և զրահամեքենա»։

Հունվարի 28-ին նույն անցակետով Սիրիա է մտել 30 ռազմական փոխադրամիջոց, այդ թվում՝ 12 զրահամեքենա։

Ավելի վաղAl Mayadeen-ը տեղեկացրել է, որ Սիրիայի բանակի առաջին գծի ստորաբաժանումները երեք կողմից շրջապատել են Մաար-Հաթաթ ավանում գտնվող թուրք զինվորականների դիտակետը. այն գտնվում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնակետից հարավ, Իդլիբի հարավ-արևելքում։ Դեկտեմբերի 23-ին արգելափակվել է նույն նահանգի հարավում տեղակայված այլ հսկիչ կետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում