Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ վերադարձ կլինի կիսանախագահական կառավարման մոդելին
1 րոպեի ընթերցում
![Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ վերադարձ կլինի կիսանախագահական կառավարման մոդելին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1002097.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերադարձ կլինի խորհրդարանականից կիսանախագահական կառավարման մոդելին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց հունվարի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ այդ հարցը չպետք է քննարկվի: Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչև 2020թ. ավարտը կունենան սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:
Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը։