Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանում հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: