Հասարակական

Հայաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, կցրտի 3-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, կցրտի 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 29-ի և 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը և հունվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում